«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

1708074162-1769501731460-770x_

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:

Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ:

9-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին: