Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ ճանապարհն անցնում է Վրաստանով, իսկ վաղը՝ Հայաստանով, nչնչացնում է այն ամենն, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին. Սաակաշվիլի
Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ ճանապարհն անցնում է Վրաստանով, իսկ վաղը՝ Հայաստանով, ոչնչացնում է այն ամենն, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին, ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
«Վրաստանը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական փակուղու մեջ, որը մոտ ապագայում կավարտվի կամ մեր անկախության վերացմամբ՝ որպես անկախ պետություն, կամ Իվանիշվիլիի մաֆիայի ազատագրմամբ դրա ճիրաններից և երկրի արագ զարգացման վերսկսմամբ», – նշել է Սաակաշվիլին։
