Ճանապարհատրանսպորտային պատահարների զnhերի թիվը կայուն ձևով նվազում է․ պատճառներից մեկը խմածություն ունեցող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է․ Փաշինյան (տեսանյութ)

54455-b-1769403366313-770x_

Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից։

Եվ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները և մեր եզրակացությունը միանշանակ է, պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է, այսինքն խմածություն ունեցող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է»,-հայտարարել է Փաշինյանը։