Իրանը վերացնում է միջազգային համացանցին հասանելիության բոլոր սահմանափակումները

17967535-0-0-1601-901-1920x0-80-0-0-dd7b7c7e2eb722b55fecfed42945fd7d-1769420930809-770x_

Իրանը վերացնում է միջազգային համացանցին հասանելիության բոլոր սահմանափակումները, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով իրանական դիվանագիտական ​​աղբյուրի։

«Ոչ միայն վերացվել են ազգային համացանցային հարթակի բոլոր սահմանափակումները բոլոր ոլորտներում, այլև միջազգային համացանցային սահմանափակումները նույնպես աստիճանաբար վերացվում են՝ սկսած հունվարի 19-ից», – ասել է գործակալության աղբյուրը:

Նա նշել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համապատասխան մարմիններին ուղղված նամակում պահանջել է վերացնել բոլոր սահմանափակումները՝ համացանցային շուկան վերակենդանացնելու և միջազգային համացանցին հանրային հասանելիությունն ապահովելու համար, և այս գործընթացն այժմ ընթացքի մեջ է: