Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը մարդու մասին են․ Մարիաննա Ղահրամանյան

621683396-10232299568172023-8594225986999692188-n-1769412327541-770x_

Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը մարդու մասին են։ Գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Աշխատելու ցանկություն ունեցող, բայց աշխատանքի տեղ  չունեցող  մարդու։ 300 հազար մարդ արժանապատիվ աշխատանք է ունենալու։ Սա խոստում չէ, սա մի մարդու ծրագիր է, որը զրոյից աշխատատեղ է ստեղծել Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Նա իր ձևով դա անելու է նորից։

Հարկերի տակ ճկռող մարդու մասին է, որը ուզում է բիզնես անել, զարգանալ, բայց չի ձգում` փակվում է, որովհետև ավելի շատ հարկ է վճարում, քան եկամուտ է ստանում։ Փոքր բիզնեսը զրո տոկոս հարկ պետք է վճարի։

Դեղ, թե՞ օրվա հաց. այս հարցը գլխում դեղատուն մտնող տատիկ-պապիկների, Վրաստան գնացող հարևանին դեղերի ցուցակ փոխանցող մարդու մասին է։ Ճիշտ քաղաքականության արդյունքում Սամվել Կարապետյանն ապահովելու է 20 % էժան դեղորայք բոլորի համար։

Գյուղացու մասին է, որն ամբողջ տարի ցրտին, արևին աշխատում է ու վերջում քրտինքով աճեցրած բերքը թափում, որովհետև մթերման խնդիր կա։ Գյուղերում բերքը երաշխավորված պետք է մթերվի։

Ու երիտասարդների մասին է, որոնք տուն չունեն։ Բայց 20 հազար  երիտասարդ  պետական աջակցությամբ մատչելի բնակարան կարող է ունենալ` պետության հոգածությամբ։

ՈւժեղՀայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու  երաշխավորված հաջողության մասին է»։