Ալիևն ու Իսրայելի արտգործնախարարը քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

screenshot-2026-01-26-111017-1769413689620-770x_

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կողմերն ընդգծել են երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը: Նշվել է գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների ներդրմանն ուղղված համագործակցության խորացման գործում: