Հրդեհ՝ Փոքր Այրում գյուղում

l-0x53wh-1280x746z-06141-1769351725543-770x_

Հունվարի 25-ին, ժամը 13:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի 2-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։30-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։