Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը

arush-arsuhanyan-1769354885285-770x_

Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ, հայտնում է 24news.am-ը։

Ըստ կայքի տեղեկությունների, վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշանյանի վարորդը և երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը։

Արցախցի մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։