Դավոսում ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետ․ քննարկել են անվտանգության երաշխիքները

1074696671-0-0-3072-1728-1920x0-80-0-0-2de5472113d92fd871ccf3517b57c875-1769058520707-770x_

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Դավոսում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ, քննարկել են անվտանգության երաշխիքները:

«Աշխատում ենք Դավոսում։ Առանձին հանդիպում է տեղի ունեցել ամերիկացի գործընկերների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթկոֆի հետ։

Հիմնական թեմաներն են եղել տնտեսական զարգացումը, պատերազմից հետո վերականգնումը և անվտանգության երաշխիքները։

Մենք գործընկերներին տեղեկացրել ենք ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների նոր գնդակոծությունների մասին, մասնավորապես՝ Կիևում տիրող իրավիճակի մասին, որտեղ հարվածների պատճառով միլիոնավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջերմության»,-գրել է Ումերովը Telegram-ի իր ալիքում։

Համաշխարհային տնտեսական համաժողովն անցկացվում է շվեյցարական Դավոսում հունվարի 19-23-ը: