Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան
Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը, այս մասին ԱԺ-ում ասաց Արարատ Միրզոյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե արդյոք վտանգ չկա, որ ամերիկյան ներդրումների «քողի տակ» TRIPP նախագծում կներգրավվեն ադրբեջանական ընկերությունները, Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ ցանկացած նման որոշում կարող է կայացվել բացառապես Երևանի համաձայնությամբ։
Ավելի համոզիչ լինելու համար նա մեջբերեց մի հատված TRIPP-ի վերաբերյալ վաշինգտոնյան հայտարարությունից, որտեղ ասվում է, որ սկզբունքային հարցերում որոշումները կայացվելու են բացառապես Հայաստանի վերահսկողությամբ։
