Իշխանությունները պետք է ընդունեն իրենց սխալները․ Փեզեշքիան

photo-5440544475710165683-y-1769011008516-770x_

Իշխանությունները պետք է ընդունեն իրենց սխալները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա հայտարարել է, որ իշխանությունները պետք է ընդունեն երկրի կառավարման մեջ թույլ տրված իրենց սխալները՝ զգուշացնելով, որ հանրային բողոքները անտեսելը կհանգեցնի միայն զայրույթի, բռնության և օտարացման։

«Մենք պետք է ընդունենք, որ կառավարման մեջ սխալներ ենք թույլ տվել։ Եթե մենք չընդունենք մեր սխալները և չփորձենք դրանք շտկել, այլ միայն մեղադրենք ուրիշներին, ապա ոչնչի չենք հասնի։ Երբ բոլոր հաստատություններն ու մարմինները անտեսում են խոցելի խմբերի պահանջներն ու խնդիրները, մենք չենք կարող ակնկալել, որ հասարակությունը չի շարժվի դեպի բռնություն, անտարբերություն և օտարացում երկրից և համակարգից», – նշել է Փեզեշքիանը։