Փլուզվել է Երևան քաղաքի Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը

hrdeh-2-770x-1769013176005-770x_

Հունվարի 21-ին, ժամը 16։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը (մոտ 10 քմ) և բետոնե հենասյուն (մոտ 3 մ) թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։