Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ

photo-2026-01-21-10-35-53-1768980755016-770x_

Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքի նկատմամբ պահանջների մասին հայտարարությունների ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

«Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում և պատրաստ է ներդրում ունենալ», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։

Ավելի վաղ Թրամփը անհասկանալի պատասխան էր տվել լրագրողի այն հարցին, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու համար։ Նա նշել էր, որ ամեն ինչ շուտով կպարզվի։

Հունվարի 20-ին Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումը չի կարելի բացառել, և կղզու բնակչությունն ու իշխանությունները պետք է պատրաստ լինեն դրան: Նա նշել է, որ ներկայումս ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կօգնի բնակչությանը պատրաստվել առօրյա կյանքի հնարավոր փոփոխություններին և խափանումներին: