Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին

2026-01-20t073036z-72976680-rc2v4jat5a4r-rtrmadp-3-usa-trump-1024x683-1768974541279-770x_

Ես նրանց զգուշացրել էի. եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը կվերածվի հօդս կցնդի։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ. եթե ինչ-որ բան պատահի, նրանք կջնջվեն երկրի երեսից», – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով NewsNation-ի հաղորդավարի պնդումը, որ Իրանը սպառնում է Թրամփին։

Նա նաև մեղադրել է Ջո Բայդենին, Թեհրանի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում չընդունելու մեջ։

«Մենք միշտ մտածել ենք՝ ինչո՞ւ Բայդենը ոչինչ չի ասում։ Եթե ես այն ժամանակ Սպիտակ տանը լինեի և նրանք սպառնային ցանկացած մեկին՝ նույնիսկ նախագահին, պարզապես ցանկացած մեկին՝ ինչպես ինձ, ես անպայման շատ ուժեղ հարված կհասցնեի նրանց», – հայտնել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թրամփին անմոռանալի դաս տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա։