Թրամփի ինքնաթիռը Դավոս մեկնելուց հետո վերադարձել է Էնդրյուս ավիաբազա՝ ինքնաթիռում անսարքություն հայտնաբերվելուց հետո

snimok-1768972139190-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում՝ Դավոս մեկնելու ժամանակ ինքնաթիռում անսարքություն հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնել է Reuters-ը։

Թռիչքի ժամանակ էլեկտրականության հետ կապված խնդիր է հայտնաբերվել` հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահը Շվեյցարիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:

Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ մամուլի համար նախատեսված սրահի լույսերը կարճ ժամանակով անջատվել են թռիչքից հետո, սակայն անձնակազմը որևէ բացատրություն չի տվել դրա համար։