Շատ ուրախ ենք կիսվել հրաշալի լուրով. մեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասին

jd-vance-family-trump-inauguration-012026-128afca9af4a42f3a482c387ac6dc2e6-1768974068620-770x_

Շատ ուրախ ենք կիսվել հրաշալի լուրով. մեր ընտանիքը մեծանում է, գրել է ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը՝ հայտնելով իր 4-րդ հղիության մասին և նշել, որ երեխան տղա է:

«Ուշան և երեխան իրենց լավ են զգում և մենք անհամբեր սպասում ենք նրա ծնվելուն հուլիսին: Այս հուզիչ և լարված ժամանակաշրջանում մենք հատկապես շնորհակալ ենք ռազմական բժիշկներին« որոնք հիանալի ձևով հոգ են տանում մեր ընտանիքի և աշխատակիցների համար, որպեսզի կարողանանք ծառայել մեր երկրին և միաժամանակ հիանալի կյանք ապրենք մեր երեխաների հետ», – գրված է Ուշա Վենսի սոցցանցերի էջում:

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսն ունի 3 զավակ: