Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ին օգնության հասնելու համար

tramp-2025-gettyimages-2192426947-d05c22147feb132ee2dbafb1a109eb79-1200x675-1768939651117-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում օգնության հասնել Միացյալ Նահանգներին։

«Գիտեմ, որ մենք կօգնենք նրանց, բայց իսկապես կասկածում եմ, որ նրանք դա կանեն»,-ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում վերահրապարակել էր մի հաղորդագրություն, որում պնդել է, որ Միացյալ Նահանգների իրական հակառակորդները ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն են։