Դիտավանի խաչմերուկում բшխվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրшվորներ

screenshot-2026-01-20-211023-1768929086220-770x_

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Դիտավանի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 69-ամյա Մարզպետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 34-ամյա Արայիկ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Վ․-ն և «Nissan X-Trail»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 59-ամյա Արարատ Ճ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։