Չնայած Ադրբեջանը, Հայաստանը և Սերբիան բնակչության թվով համեմատաբար փոքր երկրներ են, նրանց դերն ապագայում միայն աճելու է․ Վուչիչ
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը, Հայաստանը և Սերբիան բնակչության թվով համեմատաբար փոքր երկրների շարքին են դասվում, նրանց դերն ապագայում միայն աճելու է։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։
«Համոզված եմ, որ ապագայում մեր նշանակությունը կմեծանա։ Հայաստանում ապրում է մոտ 3 մլն մարդ, Սերբիայում՝ 7 մլն, Ադրբեջանում՝ 10 մլն։ Մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք։
Քանի որ այսօրվա աշխարհում, որտեղ մենք բախվում ենք կանոնների բացակայության հետ, գործում է «Մեծ ձուկը փոքր ձուկ է ուտում» սկզբունքը, և դրա մասին բացահայտ խոսվում է՝ առանց նույնիսկ փորձելու քողարկել այն: Կարևոր է համագործակցությունը։ Ադրբեջանի, Հայաստանի և Սերբիայի ժողովուրդները կընտրեն երկրորդ ճանապարհը ՝ պահպանելով ազգային շահերը՝ բաց լինելով բոլոր գործընկերների հետ համագործակցության համար»,-ասել է Վուչիչը։
