TRIPP-ով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա․ Ալիև

photo-5438375607419998812-y-1768929472324-770x_

TRIPP-ով և ԱՄՆ-ի վերսհոկողությամբ հաղորդակցության պրոյեկտով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գորժընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար՝ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների համաժամանկյա հաստատմամբ։

Սա օրինակ կլինի, թե ինչպես երկարատև պատերազմը կարող ենք փոխակերպել համագործակցության»,-նշել է Ալիևը։