Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

CyK2JZAlKtulHheip3KTFDz9DrM2Bp8BFrJp0FQR

ՆԳՆ-ից հայտնում են.

«Հունվարի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 48-ամյա մի տղամարդ: Նա 2024 թվականի նոյեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին»։