Միջազգային հարաբերություններում գերակշռում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ՝ ուժի. Ալիև
Այսօր միջազգային հարաբերությունները մտնում են նոր փուլ. ցավոք, այս փուլում այլևս գերակշռում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ ուժի գերակայությունը: Մենք սա հստակ տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հայտարարել է Իլհամ Ալիևը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ցանկացած երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրներում կայունության մասին: Ադրբեջանի հետ կապված, մենք չունենք որևէ պոտենցիալ ռիսկ երկրի ներսում: Բոլոր պոտենցիալ ռիսկերը հնարավոր են դրսից: Մենք մտահոգված էինք Իրանում տիրող անկայունությունից և մեզ համար կայունությունը, կանխատեսելիությունը և խաղաղությունը տարածաշրջանում շատ կարևոր է մեզ համար», -ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նշել է, որ Էներգիայի շուկայում նավթի գինը կայուն է:
«Այն պատշաճ մակարդակում է և դա ցույց է տալիս, որ իրավիճակն Իրանում, Վենեսուելայում և այլ երկրներում լրջորեն չի ազդում գներին: Հուսով եմ, որ իրավիճակը Հարավային Կովկասում և դրանից դուրս չի վատթարանա», – նշել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում արդեն 16 երկրի և դրանցից 10-ը ԵՄ անդամ երկրներ են և այս ցուցանիշներով Ադրբեջանը համար մեկ գազի մատակարարողն է աշխարհում:
