Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

b8630340-cb67-45ed-ac63-04b630520ecd-1768925045444-770x_

Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։