Պուտինի հետ բանակցելը լավ միտք չէ․ Բելգիայի վարչապետ

screenshot-2025-12-11-102018-1765434025831-770x-1768919044267-770x_

Պուտինի հետ բանակցելը լավ միտք չէ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը։

«Եթե ուզում եք խոսել, խոսեք հանգիստ, բայց մեծ փայտ վերցրեք։ Մենք մեծ փայտ չունենք։ Մենք կարող ենք միայն հանգիստ խոսել»,-նշել է նա։

Վեվերը նաև նշել է, որ անհրաժեշտ են սեփական տեխնոլոգիական հարթակները՝ վաղվա բարգավաճումը կառուցելու համար։

«Առանց դրա Թրամփը կարող է անել այն, ինչ ուզում է մեզ հետ։ Նա կարող է խաղալ մեզ հետ։ Նա կարող է մեզ ստրուկ դարձնել, որովհետև այդ դեպքում մենք իսկապես ստրուկներ կլինենք։

Մենք սովորել ենք Օբամայի նման շատ լավ նախագահներին և չենք նկատել, որ Ամերիկայում փոփոխությունները կապված չեն մեկ նախագահական ժամկետի հետ։ Դա կառուցվածքային տեղաշարժ է։

Մարդիկ ուզում են միանալ ԵՄ-ին։ Ոչ ոք չի ուզում միանալ Չինաստանին։ ԱՄՆ-ի ոչ մի հարևան չի ասում. «Մենք ուզում ենք միանալ ԱՄՆ-ին»։ Ոչ ոք դա չի ուզում։ Նրանք ուզում են միանալ ԵՄ-ին պարզապես այն պատճառով, որ մեզ հարգում են։ Մենք ունենք օրենքի գերակայություն։ Մենք մեզ պահում ենք զուսպ։

Մի բան է երջանիկ վասալ լինելը, բոլորովին այլ բան՝ դժբախտ ստրուկ լինելը»,-ասել է նա։