Մենք կարող ենք շատ լավ բաներ ձեռնարկել Իրանի հարցում, բայց ես չեմ հասկանում Գրենլանդիայի հարցով ինչ եք անում. Թրամփը հրապարակել է իրեն ուղղված Մակրոնի նամակը

screenshot-2026-01-20-102837-1768890526518-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական էջում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իրեն ուղղված նամակը, որում մասնավորապես ասված է.

«Իմ ընկեր, մենք լիովին համակարծիք ենք Սիրիայի հարցում: Մենք կարող ենք շատ լավ բաներ անել Իրանի հարցում: Ես չեմ հասկանում Գրենլանդիայի հարցով ինչ եք անում: Արի փորձենք ավելի մեծ գործեր անել.

1) Ես կարող եմ Փարիզում G7 հանդիպում կազմակերպել Դավոսից հետո՝ հինգշաբթի կեսօրին: Կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին:

2) Կարող ենք միասին ճաշել մինչև ձեր ԱՄՆ վերադառնալը»: