Առաջարկում ենք 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ. Կարապետյան
Մեր հինգերորդ քայլն է՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ: Սրա արդյունքում, ի տարբերություն այսօրվա, հնարավորություն կլինի, որ բնակարանների գինը էժան լինի երիտասարդ ընտանիքների համար: Շատ երիտասարդներ չեն ամուսնանում, որովհետև տան խնդիր ունեն: Մեզ պետք են մեծ ընտանիքներ, մեծ ընտանիքների համար մեզ պետք է բնակարաններ, որը մենք կապահովենք հինգերորդ ծրագրով: Այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Սա շատ կաևոր է քաղաքաբնակ հայրենակիցների ու երիտասարդների համար: Մեր երկրում վերջին ժամանակներս տեղի է ունեցել շինարարական բում, բայց կա խնդիր: Աշխատավարձեր և տան գին հարաբերակցությունը շատ մեծ է, որպեսզի աշխատող մարդը ցանկանա ու կարողանա տուն գնել՝ տասնյակ տարիներ են պետք, որ կարողանա փակել տան հիփոթեքը:
Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարել Հայաստանում՝ հողը, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայմանով: Առաջինը՝ շինարարները պետությանը վճարելու են բնակարաններով, այսինքն կառուցելու են, բնակարաններից տոկոսը տալու են պետությանը, պետությունը հետո էժան գներով տալու է իր քաղաքացուն: Երկրորդը՝ իրենք են վաճառելու այն գնով, որը ֆիքսում է պետությունը»,- նշեց նա:
