Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել է դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ
Բելառուսական կողմը անձնական դիմում է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից։ Գազայի իրավիճակի կարգավորման համատեքստում Բելառուսին հրավիրում են դառնալ «Խաղաղության խորհրդի»՝ նոր միջազգային կազմակերպության հիմնադիր, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Ռուսլան Վարանկովը՝ Аргументы и Факты-ի փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ողջունել է այդ գաղափարը։
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Թրամփը նաև հրավիրել է ՌԴ նախագահին, սակայն Դմիտրի Պեսկովը նշել, որ առաջարկը պետք է ուսումնասիրվի:
Նշենք, որ Թրամփը նախատեսում է ստեղծել «Խաղաղության խորհուրդ»՝ որպես ՄԱԿ-ի այլընտրանք։
