Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», և այդ հնարավորությունն ուսումնասիրվում է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Իսկապես, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ուղիներով առաջարկ է ստացել միանալու այս «Խաղաղության խորհրդին: Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները: Հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ՝ բոլոր մանրամասները պարզաբանելու համար», – նշել էՊեսկովը:
