Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», հայտարարել է նրա մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ միանալու Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և հակամարտությունների լուծման միջազգային նախաձեռնությանը», – գրել է Ասադովը իր Telegram ալիքում։
Նա պարզաբանել է, որ հանրապետությունը հրավիրվել է միանալ «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ։
«Մեր պետության ղեկավարը նամակ է հղել ամերիկացի գործընկերոջը՝ հայտնելով Ուզբեկստանի պատրաստակամությունը միանալ «Խաղաղության խորհրդին»՝ որպես հիմնադիր անդամ։ Իր ուղերձում մեր երկրի նախագահը նշել է, որ այս նախաձեռնությունը դիտվում է որպես կարևոր քայլ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունների լուծման և հսկայական տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործում», – հավելել է Ասադովը։
