Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Վրաստանի վարչապետը հրավեր չի ստացել ֆորումի կազմակերպիչներից։
Երկրորդ տարին անընդմեջ Վրաստանը չի ստացել տարվա գլխավոր տնտեսական միջոցառմանը մասնակցելու հրավեր՝ Արևմուտքի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին։
2026 թվականին միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը՝ «Երկխոսության ոգին» թեմայով։ Ակնկալվում է, որ ֆորումի գլխավոր հյուրը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
