Ձեռքերը հեռու Գրենլանդիայից․ Դանիայում բողոքի ցույցեր են Թրամփի ծրագրերի դեմ

2026-01-17-17-27-41-1768656489539-770x_

Ձեռքերը հեռու Գրենլանդիայից, այս կարգախոսով Դանիայում բողոքի ցույցեր են ընթանում կղզու վերաբերյալ Թրամփի ծրագրերի դեմ։

Ըստ The Guardian-ի՝ ցուցարարները հավաքվել են Կոպենհագենի քաղաքապետարանի դիմաց և պատրաստվում են երթով շարժվել դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ պահանջելով հարգանք ժողովրդավարության և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքի նկատմամբ։

Բողոքի ցույցերը տեղի են ունենում ամերիկյան պատվիրակության այցի ֆոնին՝ կղզու հնարավոր վերահսկողության հարցը քննարկելու համար։