Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով

48124992-0-104-1001-667-1920x0-80-0-0-1db4aab8f5161205c560efb9a79b39d3-1768557235656-770x_

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով։

Գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի  522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Վերջինս ձերբակալվել է:

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»: