Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցերը

l-18x0wh-834x486z-09424-1768333538614-770x_

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը:

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել «երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից»։