Դեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի. Արաղչի
Դեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Համացանցի ժամանակավոր անջատումը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին», – նշել է Արաղչին։
Հիշեցնենք, որ Իրանում համացանցն անջատվել է հունվարի 8-ին: Որոշ շրջաններում սահմանափակվել է նաև հեռախոսային կապը:
