ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա ներխnւժելու մասին խոսք լինել չի կարող․ շատ լավ զրույց ենք ունեցել Թրամփի հետ․ Կլաուդիա Շեյնբաում

trump-sheinbaum-display-11082024-770x-1768236229831-770x_

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկուշաբթի օրը հայտարարել է, որ անվտանգությունը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցի թեմաներն էին։

«Մենք շատ լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք մի շարք թեմաներ, այդ թվում՝ անվտանգության ապահովումը՝ առանց ինքնիշխանության խախտման, և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Մենք նաև անդրադարձանք առևտրին և ներդրումներին», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Շեյնբաումն ասել է, որ «համագործակցությունը և փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս»։