Ալի Լարիջանիի հետ զրույցում Սերգեյ Շոյգուն դшտապարտել է արտաքին nւժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ զրույցում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը։
Շոյգուն պատրաստակամություն է հայտնել զարգացնելու համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի միջև։
Նա նաև ցավակցություն է հայտնել Իրանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
Կողմերը համաձայնել են շարունակել շփումները և համակարգել իրենց դիրքորոշումները՝ անվտանգությունն ապահովելու համար։
