Մեր որդիական անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին․ քահանաներ
Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։
Այս մասին Հայ եկեղեցու նորություններ ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, Զարեհ քահանա Աշուրյանը, Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը և մի խումբ այլ քահանաներ։
