ՄԱԿ-ը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին․ գլխավոր քարտուղարի խոսնակ
ՄԱԿ-ը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նա ասել է, որ ՄԱԿ-ը ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին։ Նա նաև «լուրջ մտահոգություն» է հայտնել անկարգությունների ընթացքում մարդկային կորուստների կապակցությամբ։
Դյուժարիկը ընդգծել է, որ մարդիկ ամենուրեք իրավունք ունեն խաղաղ բողոքի ցույցերի, և կառավարությունների պարտականությունն է ապահովել այդ իրավունքները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է, որ Իրանում գտնվող ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներն այժմ անվտանգ են։
