Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են
Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են, Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին գրում է Լուրերը:
Պողոսյանը՝ որպես ԴԱՀԿ պետ, պայմանագիր է կնքել նրանցից մեկի հիմնած ընկերության հետ, պետությանը հասցված վնասը գնահատվում է 9 միլիոն դրամ: Նա նաև Հարկադիրում աշխատանքի է ընդունել իր քեռու երկու որդիներին, որոնք գործի չեն գնացել, սակայն ստացել են ընդհանուր՝ 12 մլն դրամ աշխատավարձ: Երեք մեղադրյալն էլ պետությանը պատճառված վնասը վերականգնել են:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
