Կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարևանների անձնական կյանքը քննարկելը, բայց դա ինձանից ահագին էներգիա կտանի՝ դիմացը չտալով ոչինչ․ Աննա Հակոբյան

c438d241-db2d-4338-96e3-70c5b59aebf7-1767882485558-770x_

«Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթեւ բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։

«Այս փուլում, գիտեք, ընթերցելը իմ առաջնային գործն է, բայց դա վերաբերում է մասնագիտական 300-500 էջերով բարդ գրականությանը։ Այս գիրքը կծառայի որպես հաճելի ժամանց։

Ես իհարկե կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարեւանների անձնական կյանքը քննարկելը, բայց դա կլինի սպառողական ժամանց, որն ինձանից ահագին էներգիա կտանի, դիմացը չտալով ոչինչ։

Մինչդեռ՝ նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի ու անիմաստ «դատարկելու» փոխարեն, շարունակաբար լցնել՝ նոր գիտելիքներով, էմոցիաներով, եզրակացություններով։

Մի խոսքով, հունվարի վերջին անպայման կասեմ՝ կարդացի՞, թե՞ մեծ-մեծ խոսում եմ հիմա»,-գրել է նա