Անահիտ Ավանեսյանը հայտնել է առողջության ապահովագրավճարի միասնական հաշվեհամարը

screenshot-2026-01-08-222200-1767896526610-770x_

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է ներկայացրել գործատուների, հաշվապահների և ֆինանսիստների կողմից հնչող հարցի վերաբերյալ՝ կապված առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի փոխանցման կարգի հետ։

«Տեղեկացնեմ, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։