Ամերիկացի զինվորականները հայտնել են ևս մեկ նավթատարի կալանավորման մասին

screenshot-2026-01-07-234553-1767815162475-770x_

ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում կալանել են Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը, որը տեղափոխում են Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X սոցիալական ցանցում ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության տարածած հաղորդագրությունում։

«Կալանված Sophia նավը գտնվում էր միջազգային ջրերում և անօրինական ակտիվություն էր դրսևորում Կարիբյան ծովում։ ԱՄՆ ափային պահպանությունը տեղափոխում է Sophia-ն՝ այս գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար»,- նշված է հայտարարությունում։

Հաղորդվում է նաև, որ որևէ պետության չպատկանող նավթատարի կալանումը տեղի է ունեցել առանց միջադեպերի։