Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցով քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակը

screenshot-2026-01-07-132432-1767777882158-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի և մի շարք այլ թեմաների շուրջ, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը՝ Известия-ի փոխանցմամբ։

«Նախագահները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, երկու երկրների միջև առևտրի նպատակային ծավալին հասնելու համար ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, մասնավորապես՝ Գազայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը», – ասվում է հայտարարության մեջ։