Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ինքնազգացողությունը վատացած կնոջ կյանքը

screenshot-2026-01-06-211523-1767719730675-770x_

Այսօր՝ հունվարի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում մի տղամարդ և հայտնում, որ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և անհրաժեշտ է նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։

Կնոջը տեղափոխում են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն և կարողանում են փրկել կնոջ կյանքը։