Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով բшխվել են «Mitsubishi»-ին, «Mercedes»-ը և «Լադա»-ն, մեկ այլ «Mercedes» հայտնվել է ձնակույտերի մեջ․ կա 3 վիրшվոր

screenshot-2026-01-05-204759-1767631684955-770x_

Այսօր՝ հունվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հասմիկ Վ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Գրիշա Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ձնակույտների մեջ հայտնված ավտոմեքենայի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ հատվածը, որը մոտ 150-200 մետր է, պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և հետագա վթարներից խուսափելու համար պարեկները սկսել են ծառայություն կատարել նշված հատվածում, որպեսզի մյուս ավտոմեքենաների վարորդների ցուցաբերեն զգոնություն և ցածր արագությամբ վարեն ավտոմեքենաները՝ ճանապարհի այդ հատվածում։