Իրանի թշնшմիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը, երկիրն անկայունացնելու համար․ Խամենեի

34207545-0-103-1600-1003-1920x0-80-0-0-dc1164dd552949c213587392b1f9a2a5-1767449801899-770x_

Իրանի թշնամիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ երկիրն անկայունացնելու համար, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։

«Կարևոր է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ետևում կանգնած են սադրիչներ՝ թշնամու գործակալներ, որոնք հակաիսլամական, հակաիրանական և հակակառավարական կարգախոսներ են բղավում։ Բողոքի ցույցերը արդարացված են, բայց բողոքի ցույցերը անկարգություններ չեն։ Մենք խոսում ենք ցուցարարների հետ, և պաշտոնյաները պետք է խոսեն նրանց հետ, բայց անկարգությունների մասնակիցների հետ խոսելն անօգուտ է։ Անկարգությունները պետք է զսպվեն», – նշել է նա։