Յոթ Վերք եկեղեցու պատարագը կապ չունի. Շիրակի մարզպետը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա:
Հարցին, թե արդյոք դա կապ ունի Յոթ Վերք եկեղեցիում պատարագի հետ, նա հերքեց, ասելով. «Բնականաբար, ոչ, Յոթ վերքի հետ միանշանակ կապ չունի, ես միշտ լավ եմ աշխատում իմ բոլոր պաշտոններում»:
