Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը

snimok-1766829548565-770x_

Այսօր` դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադնանի վարած «Samro» մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսեն Հ.-ի վարած «MAN» մակնիշի ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տրակտորի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

You may have missed