Օկուպացված Արցախում շարունակվում է Ալիևների ընտանիքի հետ կապված բիզնես նախագծերի բացումը

1766832314199-770x_

Օկուպացված Արցախում շարունակվում է Ալիևների ընտանիքի հետ կապված բիզնես նախագծերի բացումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ակնայում բացել է իր ընտանիքի ընկերությանը պատկանող երկրորդ հյուրանոցը։ Դեկտեմբերի 23-ին Իլհամ Ալիևը մասնակցել է Hilton Garden Inn Agdam հյուրանոցի բացմանը։ Բացվել է ևս մեկ հյուրանոց, որի սեփականատերը Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող «Փաշա» հոլդինգային ընկերության դուստր ընկերությունն է, այս մասին գրում է ադրբեջանական meydan-ը։

Օկուպացված Արցախում  տարածքում կառուցվող եւ շահագործման հանձնվող հյուրանոցների, ռեստորանների եւ այլ ենթակառուցվածքային օբյեկտների զգալի մասը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Ալիեւների ընտանիքի վերահսկողության տակ գտնվող բիզնես խմբերի հետ: Միաժամանակ, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են տարածաշրջան տեղափոխված բնակիչների շրջանում աճող դժգոհության մասին: Նրանց խոսքով՝ պետությունը չի ապահովում սոցիալական և կենցաղային աջակցության պատշաճ մակարդակ, իսկ տրամադրված բնակարաններից շատերը գտնվում են անբավարար վիճակում, ինչը դառնում է զանգվածային բողոքների պատճառ,գրում է KarabakhRecords-ը։

You may have missed