Փաշինյանը դեկտեմբերի 21-ին ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ նիստին, 22-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
